ԱԳՆ-ի դիմաց ցույց է սփյուռքահայերի մուտքը ՀՀ արգելելու դեմ

ԱԳՆ-ի դիմաց ցույց է սփյուռքահայերի մուտքը ՀՀ արգելելու դեմ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարության մոտ բողոքի ակցիա է մեկնարկել սփյուռքահայերի մուտքը Հայաստան թույլ չտալու դեմ։ Ակցիան նախաձեռնել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։ Ոստիկանության ուժեր են բերվել` շենքի պաշտպանությունն ուժեղացնելու համար:

Ընդդիմությունն անթույլատրելի է համարում հայրենիք-Սփյուռք հարաբերությունների մեջ սեպ խրելը, գրում է Panorama.am-ը։

Ակցիային մասնակցող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասել է, որ «այսօր երկու մարդու մոտ կա հայերի սև ցուցակ՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի»:

Նա նշել է, որ ԱԳՆ շենքի մոտ է ոչ միայն որպես «Հայաստան» դաշինքի անդամ, այլև զորակցելու և հետևելու, որ սփյուռքահայերի իրավունքները պաշտպանված լինեն։

«Սովորաբար ասում են, որ վրեժխնդրությամբ երկիր չես կառուցի, բայց տեսնում ենք, որ իշխանությունները վրեժխնդրության ճանապարհն են բռնել: Ամեն ինչ անում են, որ արգելված լինի իշխանությունների դեմ բողոքելը: Այսինքն՝ իրենց կարճ խելքով փորձում են մարդկանց, ում համար առաջնային է հայրենիքը, ովքեր հաճախ կամավոր մեկնել են հայրենիք՝ կյանքի գնով պաշտպանելու այն, վախեցնել, սահմանափակումներ մտցնել՝ Հայաստանի ներսում ազատությունից զրկելով և սփյուռքի գործիչներին արգելելով մուտք գործել Հայաստան, այդպիսով սեպ խրելով Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Հատկապես այս պայմաններում երևույթն այնքան անթույլատրելի շքեղություն է, որ այլ բացատրություն՝ բացի թշնամական օրակարգի սպասարկումն անհնար է գտնել»,-ասել է Վարդանյանը։

ՀՅԴ-ի ԵՄ երկրների կազմակերպությունների ներկայացուցիչներ Մուրադ Փափազյանին, ՀՅԴ Հոլանդայի երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանին և Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանին «Զվարթնոց» օդանավակայանից հետ են ուղարկել՝ թույլ չտալով մուտք գործել Հայաստան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---