2022-ի առաջին կիսամյակում մոտ 590,000 զբոսաշրջիկ է այցելել ՀՀ

2022-ի առաջին կիսամյակում մոտ 590,000 զբոսաշրջիկ է այցելել ՀՀ

PanARMENIAN.Net - 2022-ի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել մոտ 590,000 զբոսաշրջիկ։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ սա բավականին բարձր ցուցանիշ է հատկապես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երբ երկիր էր ժամանել 246,021 զբոսաշրջիկ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Այցելուների կեսից ավելին ռուսներ են՝ մոտ 56 տոկոսը, շատ զբոսաշրջիկներ կան նաև Իրանից, Գերմանիայից, Վրաստանից և ԱՄՆ-ից»,- ասել է նա։

Պողոսյանը հավելել է, որ աշխատանքներ են տարվում Ֆրանսիայից և ԱՄԷ-ից զբոսաշրջիկների թվի ավելացման ուղղությամբ։ Նա կարծում է, որ զբոսաշրջության ոլորտում կա աճի միտում, ինչը հույս է ներշնչում այս ոլորտի զարգացման համար։

Ավելի վաղ OneTwoTrip առցանց ծառայության մասնագետները վերլուծել են օգտատերերի ամրագրման տվյալները հունիսի 1-ից հուլիսի 15-ը և պարզել, որ ռուսներին ամենաշատը հետաքրքրում են դեպի Թուրքիա, Հայաստան և Ուզբեկստանը ուղղությունները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---