ՀՀ բուհերում մոտ 16,000 տեղ թափուր է![]() 3 օգոստոսի 2022 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական և ոչ պետական բուհերում թափուր է մնացել մոտ 16,000 վճարովի և անվճար տեղ: Այդ մասին հայտնել է ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական կրթության դեպարտամենտի պետ Լուսինե Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ միասնական քննությունների համար հայտագրվել է 13,887 դիմորդ, սակայն հանձնել է 11,587-ը։ Մրցութային երկու փուլերով տարբեր բուհեր ընդունվել է ընդհանուր առմամբ 9729 դիմորդ, գրում է Sputnik Արմենիան։ «Հայաստանյան բուհերն այս տարի տրամադրել են 22,000 անվճար և վճարովի տեղ։ Հատկանշական է, որ թափուր են մնացել նաև անվճար տեղերը. մասնավորապես, 1900 հասանելի տեղից միայն 1670-ն է զբաղված»,-նշել է նա։ Մասնավոր բուհերի տրամադրած 7500 տեղից միայն 131-ն է զբաղված, հավելել է նա։ Դիմորդների շրջանում, ինչպես և նախորդ տարիներին, առավել պահանջված են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են իրավագիտությունը, ստոմատոլոգիան, բուժական գործը, հանրային կառավարումը, միջազգային հարաբերությունները, կիրառական մաթեմատիկան: Ամենաքիչ պահանջարկն ունեն աշխարհագրության, քիմիայի ֆակուլտետները, ինչպես նաև ագրարային բնույթի մի շարք ուղղություններ։ Այսպես, Հայաստանի Ազգային ագրարային համալսարան է ընդունվել ընդամենը 40 ուսանող։ Գրիգորյանը հավելել է, որ մոտ 700-800 աշակերտ դրական գնահատականներ է ստացել, սակայն չի կարողացել բավարար միավորներ հավաքել ընտրած մասնագիտությամբ բուհ ընդունվելու համար: Նրա կանխատեսմամբ՝ այդ դիմորդները, ամենայն հավանականությամբ, կրթություն կստանան հեռակա կարգով։ Հայաստանի բուհերում հեռակա համակարգում թափուր է 2300-3000 տեղ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |