Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով![]() 9 օգոստոսի 2022 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`oգոստոսի 9-ին, 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Երևանում՝ oգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 9-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +34 աստիճան, օգոստոսի 13-ին հասնելով +38-ի։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |