ԿԳՄՍՆ․ Առաջին դասարանցիների ընդունելության համար բուժտեղեկանք պետք չէ![]() 9 օգոստոսի 2022 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Առցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն նախարարի թիվ 1640-Ն հրամանով սահմանված կարգի։ Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում, հայտնում է ԿԳՄՍՆ-ն՝ արձագանքելով որոշ ահազանգերի։ Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է` 1. դիմում` ուղղված տնօրենին, 2. սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը, 3. լուսանկար՝ 3x4 չափսի: Նշվում է, որ դպրոցը, բացի վերոնշյալ փաստաթղթերից, իրավունք չունի պահանջելու որևէ այլ փաստաթուղթ։ Մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ երեխային հաստատություն ընդունելու մասին գրավոր դիմումը ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) կողմից հաստատություն չներկայացվելու դեպքում հայտը չեղարկվում է։ Ծնողները փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր: ![]() ![]() «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,-գրել է նա Ծառայությունների գնման բաց մրցույթ է հայտարարվել Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի
Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |