Բուլղարիան կասեցրել է Ադրբեջանի հետ գազի մատակարարման շուրջ բանակցությունները11 օգոստոսի 2022 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիայի նոր ժամանակավոր կառավարությունը, որը ձևավորվել է օգոստոսի 2-ին նախկին վարչապետ Կիրիլ Պետկովի գլխավորած կառավարության հրաժարականից հետո, կասեցրել է գազի մատակարարման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ և այժմ վերանայում է նախորդ կառավարության օրոք ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նոր կառավարությունը չի բացառում, որ նոր երկարաժամկետ պայմանագիր կկնքի ռուսական «Գազպրոմի» հետ, գրում է BG News-ը։ Պետկովը, որը վարչապետ էր ընտրվել 2021-ի դեկտեմբերին, սկսել էր հետաքննել հնարավոր կոռուպցիոն համաձայնագրերը «Բուլգարգազի» և ռուսական «Գազպրոմի» միջև և պարզել, որ Բոյկո Բորիսովի ղեկավարած նախորդ կառավարությունը, իբր ավելի էժան ադրբեջանական գազի փոխարեն գերադասել է գնել ավելի թանկ ռուսականը։ Ադրբեջանի հետ գազի մատակարարման պայմանագիր Բուլղարիան կնքել էր դեռևս 2013-ին, սակայն, Հունաստան-Բուլղարիա գազամուղի կառուցման ձգձգման հետևանքով Հարավային գազային միջանցքը սկսել է գործել միայն 2020-ի ավարտին և Բուլղարիան Ադրբեջանից ստանում էր նախատեսված ծավալի միայն մեկ երրորդը։ Արդյունքում Սոֆիային տուգանք էր սպառնում պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |