ՀՅԴ․ Մերժելի ենք համարում անձի անմեղության կանխավարկածի ոտնահարումը

ՀՅԴ․ Մերժելի ենք համարում անձի անմեղության կանխավարկածի ոտնահարումը

PanARMENIAN.Net - ՀՅԴ-ն, արձագանքելով ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման փաստով ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանին հասցեագրված մեցադրանքերին, հայտարարել է, որ, դատապարտելով անձի առևանգման ենթադրյալ հանցագործությունը, մերժելի է համարում անձի անմեղության կանխավարկածի ոտնահարումը։

«ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե, որպես տուժող քննչական գործողության մասնակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ պաշտոնական կայքը։

Ճանապարհին, այսօրվա իրավապահ մարմիններին բնորոշ բեմականացմամբ, բռնության գործադրմամբ Սուրեն Մանուկյանը ձերբակալվել է՝ անձի առևանգման կասկածանքով։

Սուրեն Մանուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները, ֆիզիկական խոշտանգումները, առանց հիմքի բնակարանի խուզարկումը, վարկաբեկման փորձերը սկիզբ են առել դեռևս ամիսներ առաջ։

Դատապարտելով անձի առևանգման ենթադրյալ հանցագործությունը, մերժելի ենք համարում անձի անմեղության կանխավարկածի ոտնահարումը։ Անընդունելի համարելով քաղաքական հետապնդման հերթական դրսևորումը, 90-ականների գործելակերպը կրկնող՝ ընդդիմության վարկաբեկման ու դաշնակցականների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելու վարչախմբի հանցավոր գործելակերպը, վստահ ենք, որ դրանք դատապարտված են ձախողման»,-ասվում է հայտարարության մեջ։

Քննչական կոմիտեն պարզել է ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր` Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանի առևանգման դեպքի հանգամանքները:

Օգոստոսի 11-ին ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իր հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու հանցակից։

Այն մասին, որ Խաչատուր Քոքոբելյանի հայրը կորել է, հայտնի դարձավ հուլիսի 28-ին։ Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը հուլիսի 26-ին դուրս էր եկել տնից և չէր վերադարձել։ Օգոստոսի 2-ին Քոքոբելյանը հայտնել էր, որ հայրը «ողջ և առողջ տանն է»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---