Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը

Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը

PanARMENIAN.Net - Տևական հիվանդությունից հետո մահացել է գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը։

Նա 55 տարեկան էր։

Սարոյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը մարտնչել է Քարվաճառ, Քաշաթաղի, Կովսականի ազատագրման ճակատամարտերում։

Սարոյանը 1993 թվականից մինչև 2007 թվականը եղել է ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար։ 2000 թվականին նրան շոնրհվել է գեներալ-մայորի կոչում։ 1994 թվականին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիության մեդալով», 1996 թ․-ին՝ «Մարտական խաչ», իսկ 2006 թ․-ին՝ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով։ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից 1997 թվականին պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», 2002 թ․-ին՝ «Դրաստամատ Կանայան», 2003 և 2004 թվականներին՝ «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով։

2007 թվականի մայիսի 12-ին մեծամասնական ընտրակարգով թիվ 19 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր։ 2018 թ․ հեռացել է ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։

 Ուշագրավ
Նա հայտնել է իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ ստեղծելու մասին
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
---