8 բուժհաստատություն համալրվել է ՈւՁՀ ստացիոնար հետազոտության սարքերով![]() 13 օգոստոսի 2022 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Համայնքային ենթակայության 8 բուժհաստատություն համալրվել է ուլտրաձայնային ստացիոնար հետազոտության սարքավորումներով: Երևանի 2022-ի բյուջեի «Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների և գույքի ձեռքբերում» ծրագրով ձեռք է բերվել և մայրաքաղաքի ենթակայության «Քանաքեռ-Զեդյթուն» ծննդատուն, «Նոր Արեշ» պոլիկլինիկա», թիվ 4, թիվ 8, թիվ 12, թիվ 17, «Նոր Արաբկիր» ԱԿ և «Արշակունյաց պոլիկլինիկա ՓԲԸ-ներին է տրամադրվել ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարք՝ 3 տվիչով: Նախաձեռնության առաջնային նպատակը վաղ շրջանում հիվանդությունների հայտնաբերումն է, կանխարգելումն ու արդյունավետ բուժումը: Թիվ 4 պոլիկլինիկան վերակազմակերպման գործընթացում է: Նախատեսվում է բուժհաստատությունը հագեցնել ժամանակակից սարքավորումներով՝ մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով: Նույն ծրագրով 2022 թվականի նախատեսվում է տրամադրել նաև 34 միավոր բուժսարքավորում՝ ռենտգեն, այդ թվում՝ շարժական (շտապբուժօգնության ծառայության համար), ուլտրաձայնային հետազոտման սարքեր, ավտոռեֆկերատոմետրեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |