Քոքոբելյանի հոր առևանգման գործով Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել![]() 13 օգոստոսի 2022 - 17:06 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնել է Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Սուրեն Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանը հայտնել է, որ օգոստոսի 12-ի երեկոյան ՁՊՎ-ում Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ խմբի կազմում անձի առևանգման հատկանիշներով։ Սուրեն Մանուկյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել էր, որ իր հոր առևանգման գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու անձ: Քոքոբելյանի հրապարակմանը հաջորդել է ՀՅԴ հայտարարությունը, համաձայն որի՝ Սուրեն Մանուկյանը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե, որպես տուժող քննչական գործողության մասնակցելու համար։ Ճանապարհին, բռնության գործադրմամբ, Սուրեն Մանուկյանը ձերբակալվել է՝ անձի առևանգման կասկածանքով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |