ՌԴ դեսպանությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին․ Վրդովված են «Սուրմալուի» պայթյունի առնչությամբ ԶԼՄ-ների «ցինիկ նյութերով»

ՌԴ դեսպանությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին․ Վրդովված են «Սուրմալուի» պայթյունի առնչությամբ ԶԼՄ-ների «ցինիկ նյութերով»

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ վրդովմունք հայտնելով «Սուրմալուի» պայթյունի առնչությամբ տեղական ԶԼՄ-ներում «ցինիկ նյութերով» և ռուսական կառույցների հասցեին կեղծ մեղադրանքներով։

«Վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերով, որոնք վիրավորական և կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։

Դիտարկում ենք դա որպես ուղիղ սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման զրպարտության հետևում, որի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք նման անբարյացակամ դրսևորումները կասեցնելուն ուղղված քայլեր՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ համապատասխան նոտան ուղարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

Օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի և հրդեհի հետևանքով կա 16 զոհ, 2 անհետ կորած: Անհետ կորած կարող են համարվել Գագիկ Կարապետյանը և Վանիկ Ամիրխանյանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---