Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Ավետիսյանը ԵԱ եզրափակչում են19 օգոստոսի 2022 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Ավետիսյանը Մյունխենում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս են եկել եզրափակիչ։ Օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում 15․149 միավորով առաջին տեղով դուրս է եկել եզրափակիչ, գրում է Sputnik Արմենիան։ Հայաստանը եզրափակիչի երկու մասնակից ունի նժույգ թափեր վարժությունում: Հարություն Մերդինյանը երրորդ տեղով դուրս է եկելեզրափակիչ` վաստակելով 14․500 միավոր, նույն վարժությունում եզրափակիչի ուղեգիր է նվաճել նաև Արթուր Դավթյանը: Այստեղ Արթուր Դավթյանը 14․200 միավորով 8-րդ տեղում է: Նա 2021 թվականի նժույգի վարժության Եվրոպայի չեմպիոնն է։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում 5-րդն ու 6-րդն են: Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը որակավորման փուլում վաստակել է 14․666 միավոր, Արթուր Ավետիսյանը՝ 14․633: Երիտասարդ Գագիկ Խաչիկյանը բազմամարտում 78.932 միավորով 32-րդ էր: Հայաստանի հավաքականը ԵԱ-ին նախապատրաստվում էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |