«Սուրմալուում» պայթյունի գործով «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենն ազատվել է պաշտոնից․ 3 կալանավորված կա![]() 29 օգոստոսի 2022 - 13:39 AMT PanARMENIAN.Net - «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձանցից 3-ը կալանավորվել են: Մեկին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնը շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենին, կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Այդ մասին ասել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ Փոխտնօրենին մեղադրանք է առաջադրված առևտրի կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։ Ձերբակալված, ապա՝ կալանավորված մյուս երեք անձը տնտեսվարողներ են։ Նրանք մեղադրվում են անզգուշությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու մեջ: Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Պայթյունի հետևանքով շինությունը մասնակի փլուզվել է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ դեպքի հետևանքով 16 քաղաքացի է զոհվել, այդ թվում՝ մանկահասակ երեխա և հղի կին, ևս մեկ քաղաքացի համարվում է անհետ կորած։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |