Ռուսական ՏՎԷԼ-ը և ՀԱԷԿ-ը միջուկային թարմ վառելիքի մատակարարման պայմանագիր են կնքել

Ռուսական ՏՎԷԼ-ը և ՀԱԷԿ-ը միջուկային թարմ վառելիքի մատակարարման պայմանագիր են կնքել

PanARMENIAN.Net - Ռուսական «ՏՎԷԼ» ԲԸ-ն ու «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն ստորագրել են ռուսաստանյան միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր։ Մատակարարումը կիրականացվի 2022-ի 4-րդ եռամսյակում, ինչը թույլ կտա լիովին բավարարել թարմ միջուկային վառելիքով ապահովելու՝ Հայկական ԱԷԿ-ի ընթացիկ պահանջները։

Հայաստանում գործող 448.25 մգվտ հզորությամբ միակ էներգաբլոկի համար մատակարարվում է ՎՎԷՌ-440 ռեակտորի համար նախատեսված, Մեքենաշինական գործարանի արտադրության, թրթռակայուն վառելիք։

Մեծամորի հայակական ԱԷԿ-ը ավանդաբար համարվում է երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը։ 2021-ին կայանն արտադրել է ավելի քան 2 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ապահովելով ազգային էներգոհամակարգի արտադրած ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ քառորդը։ 2022 թվականի առաջին կիսամյակում ատոմային էներգաբլոկը արտադրել է 0.92 միլիարդ կվտ/ժամ։

«Մեծամորի ԱԷԿ-ի պատմության ամբողջ ընթացքում Մեքենաշինական գործարանը, ՏՎԷԼ վառելիքային ընկերությունը և «Ռոսատոմ» պետկորպորացիան մնացել են հայաստանյան էներգետիկների հուսալի գործընկերները։ Մինչև գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտը մենք կշարունակենք հայկական ԱԷԿ-ի միջուկային վառելիքի կայուն ապահովումը՝ առավելագույնս հաշվի առնելով պատվիրատուի պահանջներն ու ցանկությունները»,-նշել է ՏՎԷԼ-ի կոմերցիայի և միջազգային բիզնեսի գծով փոխնախագահ Օլեգ Գրիգորևը։

2021 թվականի վերջին կայանում ավարտվել է գործող էներգաբլոկի արդիականացման զանգվածային նախագիծը, ինչի շնորհիվ էներգաբլոկի շահագործման ժամկետը 2026 թվականից հետո կարող է երկարաձգվել ևս 10 տարով։ Նախագծի իրականացման առանցքային կապալառուն «Ռոսատոմ» պետկորպորացիայի «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն է։

«Ներկայում քննարկվում է էներգաբլոկի շահագործման ժամկետը 2026 թվականից հետո ևս 10 տարով երկարաձգելու հայեցակարգն ու ծրագիրը։ Արդեն նախատեսված են միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն Ռոսատոմի հետ համատեղ ու հնարավորություն կտան էլ ավելի բարձրացնել էլեկտրակայանի անվտանգության մակարդակը։ Բացի այդ, օրակարգում է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ հերթի շինարարության կառուցման հարցը»,- ասել է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

ՏՎԷԼ Ռոսատոմի վառելիքային ընկերություն․ («Ռոսատոմ» պետկորպորացիայի վառելիքային դիվիզիոն) ներառում է միջուկային վառելիքի արտադրության, ուրանի փոխակերպման եւ հարստացման, գազային ցենտրիֆուգների արտադրության ձեռնարկություններ, ինչպես նաև գիտահետազոտական ու կոնստրուկտորական կազմակերպություններ։ Լինելով ռուսաստանյան ԱԷԿ-ների միջուկային վառելիքի միակ մատակարարը, «ТВЭЛ»-ը վառելիքով է ապահովում ընդհանուր առմամբ 75 էներգետիկ ռեակտոր՝ 15 պետություններում, հետազոտական ռեակտորներ աշխարհի 9 երկրներում, ինչպես նաև ռուսական ատոմային նավատորմի տրանսպորտային ռեակտորները։

Աշխարհում յուրաքանչյուր 6-րդ էներգետիկ ռեակտորն աշխատում է ՏՎԷԼ-ի վառելիքով։ Ռոսատոմի վառելիքային դիվիզիոնը համարվում է աշխարհում հարստացվող ուրանի խոշորագույն արտադրողը, ինչպես նաև կայուն իզոտոպների գլոբալ շուկայի առաջատարը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---