«Սուրմալուի» պայթյունից զոհվածների հարազատները 3 մլն դրամ միանվագ աջակցություն կստանան![]() 30 օգոստոսի 2022 - 14:31 AMT PanARMENIAN.Net - «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհված ու վիրավորում ստացած անձանց ու նրանց ընտանիքներին սոցաջակցություն կտրամադրվի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է համապատասխան նախագիծը։ Նախատեսվում է պայթյունի հետևանքով զոհված անձանց, ինչպես նաև` անհետ կորած անձի ընտանիքներին վճարել յուրաքանչյուր զոհվածի համար 3 մլն դրամ միանվագ աջակցություն։ Նախագծում նշվում է, որ միջոցառման շրջանակում ընտանիքի անդամներ են համարվում ամուսինը, զավակը (զավակները), ծնողը (ծնողները) կամ օրինական ներկայացուցիչը։ Պայթյունի հետևանքով վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած քաղաքացիները կստանան 300,000 դրամ աջակցություն՝ այն դեպքում, եթե հիվանդանոցային բուժում են ստացել։ Մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց կտրամադրվի 150,000 դրամ, իսկ երեք և ավելի օր բուժվածներին` 300,000 դրամ։ Պետաջակցությունից օգտվելու համար շահառուները մինչև 2022-ի դեկտեմբերի 1-ը պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն։ Սոցիալական աջակցությունը կտրամադրվի անկանխիկ եղանակով` շահառուի ներկայացրած բանկային հաշվեհամարին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից տուժած բիզնեսին։ Այդ մասին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Եթե այդ միջավայրում աշխատող գործարարներն ապահովագրած լինեին իրենց, բնականաբար, այս դեպքը հատուցելի կլիներ։ Հիմա եթե ինչ-որ մեկն արել է, մի մասը չի արել, ապա կառավարությունը չի կարող իր վրա վերցնել ֆունկցիա ՝ փոխհատուցել այն ծախսերը, որը պետք է աներ ապահովագրական ընկերությունը։ Եթե գործարարը չի համարել այդ ռիսկը մեծ, ապա այստեղ կառավարությունն անելիք չունի»,-ասել էր նա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |