30 օգոստոսի 2022 - 18:57 AMT
ՊՆ խոսնակ․ Այրվածքներ ստացած զինծառայողի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա

Այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայողի առողջական վիճակում դրական տեղաշարժ է գրանցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Օգոստոսի 25-ին մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ի (վիճակը գնահատվում էր ծանր) առողջական վիճակում, բժիշկների գործադրած ջանքերի շնորհիվ, արձանագրվել է դրական տեղաշարժ»,-ասվում է գրառման մեջ:

Զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից, տեղափոխվել է այրվածքաբանական բաժանմունք՝ բուժումը շարունակելու նպատակով: ‌