Քոչարի «Մելամաղձություն» արձանի պատվանդանից գողություն է կատարվել․ Ճանաչողներին խնդրում են զանգահարել 1-02

Քոչարի «Մելամաղձություն» արձանի պատվանդանից գողություն է կատարվել․ Ճանաչողներին խնդրում են զանգահարել 1-02

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին Երևանի Բուզանդի փողոցում Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» արձանի պատվանդանի վրայից գողություն է կատարվել։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը տեսագրություն է հրապարակել։

Տեսագրությունում երևացող անձանց ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։

Նշվում է, որ տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ ‌

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---