Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Իրան

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Իրան: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի, էկոնոմիկայի, սփյուռքի նախարարները, Ազգային Ժողովի պատգամավորներ, կենտրոնական բանկի նախագահը, պաշտոնատար այլ անձինք:



Հայաստանի նախագահն առանձնազրույց կունենա Իրանի Իսլամական Հանրապետության իր պաշտոնակցի` Մահմուդ Ահմադինեժադի հետ: Տեղի կունենան նաեւ հայ-իրանական բանակցություններ` ընդլայնված կազմով, կստորագրվեն համատեղ փաստաթղթեր: Թեհրանում նախագահ Սարգսյանը կայցելի նաեւ ԻԻՀ հիմնադիր-առաջնորդ այաթոլլա Հոմեյնիի դամբարան` ծաղկեպսակ կդնի նրա գերեզմանին, ինչպես նաեւ հանդիպում կունենա ԻԻՀ հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ: Երկօրյա այցի ընթացքում նախատեսվում են նաեւ Հայաստանի նախագահի հանդիպումները ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ա. Լարիջանիի, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ս. Ջալիլիի հետ: «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի կունենա նախագահ Սարգսյանի հանդիպումը իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---