ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել դիրքերի ուղղությամբ՝ լռեցվել է

ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել դիրքերի ուղղությամբ՝ լռեցվել է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմից կորուստներ չկան:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---