Another World. Երբ մեկ բեմում են Queen-ի Բրայան Մեյն ու տավուշցի փոքրիկների երգչախումբը

Another World. Երբ մեկ բեմում են Queen-ի Բրայան Մեյն ու տավուշցի փոքրիկների երգչախումբը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում STARMUS փառատոնի շրջանակում կայացավ Another World («Ուրիշ աշխարհ») խորագրով համերգը` Queen-ի լեգենդար կիթառահար Բրայան Մեյի և անվանի երաժիշտների մասնակցությամբ: Երեկոյի ամենասպասված իրադարձություններից մեկը Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի ելույթն էր:

Երգչախումբը ներկայացրեց անձամբ Բրայան Մեյը, ինչից էլ ավելի ոգևորված փոքրիկները խմբավար Մարիա Գալստյանի ղեկավարմամբ կատարեցին Queen-ի երգացանկի մի քանի հայտնի ստեղծագործություն` The Show Must Go On, We Will Rock You, Bohemian Rhapsody, Another One Bites The Dust` շարքը եզրափակելով We Are The Champions երգով և արժանանալով հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններին:

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի երևանյան ելույթը հնարավոր էր դարձել Ամերիաբանկի աջակցությամբ:

Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես եկան նաև System of a Downխմբի մենակատար Սերժ Թանկյանը, «Նեմրա» հայկական ռոք խումբը և Գոռ Սուջյանը, Դերեկ Շերինյանը` Սայմըն Ֆիլիպսի, Ռիք Ֆիերաբրաչիի և Ռոն Թալ Բամբլֆութի հետ, անգլիացի երաժիշտ Գրեհեմ Գոուլդմանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---