Ընդդիմադիրները Փելոսիի հետ հանդիպմանը խոսել են Ադրբեջանին օգնությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին

Ընդդիմադիրները Փելոսիի հետ հանդիպմանը խոսել են Ադրբեջանին օգնությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, մի քանի ուղղություններով բարձրացրել են խնդիրները, որոնք կան և գոյություն ունեն:

Նա նշել է, որ, առաջինը, բնականաբար, խոսել են Ադրբեջանի ագրեսիայի մասին՝ շատ հստակ փոխանցել են դիրքորոշումը: Նշվել է, որ անընդունելի է ամերիկյան պետության աջակցությունը Ադրբեջանին, գրում է «Փաստինֆոն»։

«Խոսքը ոչ միայն ծավալների մասին է, այլ նաև ռազմաքաղաքական աջակցության։ Խոսել ենք 907-րդ բանաձևի մասին, և առհասարակ հաջորդ տարի օգնություններն ու աջակցությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Խոսել ենք ռազմագերիների մասին, Հայասատնի ներքին ժողովրդավարության, Արցախի կարգավիճակի․ այն բոլոր խնդիրները, ինչ մշտապես բարձրաձայնել ենք, ասացինք նաև այս փակ հանդիպման ընթացքում»,- նշել է Սաղաթելյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ դիրքորոշում է հայտնել Փելոսին 907 բանաձևի մասին՝ Սաղաթելյանը նշել է, որ 907 բանաձևի մասին ասել են, որ քննարկելու են, միայն հայտարարություններով չեն բավարարվելու, վերադարձից հետո Կոնգրեսում քննարկվելու և բարձրաձայնվելու են այս խնդիրները:

1992 թվականի օգոստոսի 11-ին ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունել է «Արտաքին գործառույթների, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի հատկացումների մասին» օրենքը (կարճ՝ «Ազատությանն աջակցության բանաձև»), որի 907 ենթաբաժնով ԱՄՆ կառավարությանն արգելել է Ադրբեջանի կառավարությանը ուղիղ օժանդակություն ցուցաբերել։ 1996-ին ընդունվել է դրույթ, որով ԱՄՆ նախագահին թույլատրվել է մարդասիրական օգնություն տրամադրել։ ։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կատարված ահաբեկչությունից հետո սենատոր Մըք Քոնելին առաջարկ է ներկայացրել բանաձևում փոփոխություններ կատարելու մասին, որով ԱՄՆ-ի նախագահին սահմանափակ իրավունք է տրվել հակաահաբեկչական գործողությունների անհրաժեշտությունից ելնելով՝ ժամանակավորապես կասեցնել 907 ենթաբաժնի գործողությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---