Ծառուկյանի դստերն ու փեսային հրավիրել են դատախազություն![]() 19 սեպտեմբերի 2022 - 18:44 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը և նրա ամուսինը՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։ Այդ մասին ասվում է azdarar.am հարթակում։ Նրանք հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գոյւքի բռնագանձման վարույթի շրջանակներում՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր: «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,-ասվում է ծանուցման մեջ Դատախազություն ներկայանալու, գործի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում ու հայտարարագիր ներկայացնելու համար տրվում է 1 ամիս ժամանակ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |