Զասը ՀՀ-ում կլինի սեպտեմբերի 20-25-ը

Զասը ՀՀ-ում կլինի սեպտեմբերի 20-25-ը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կժամանի սեպտեմբերի 20-ին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել պատվիրակության այցի նախապատրաստման վերաբերյալ։

Այցը կտևի մինչև սեպտեմբերի 25-ը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մինչև սեպտեմբերի 20-ը ՀՀ-ում գտնվող ՀԱՊԿ առաքելության խումբը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առաջարկներ է մշակել։ Խումբն արդեն վերադարձել է Մոսկվա։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---