Ավետյան․ Վերջին առաջխաղացումից հետո ադրբեջանցիների դիրքերն ուղիղ գծով Կուտականից 1-1.5 կմ են հեռու![]() 23 սեպտեմբերի 2022 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի հատվածում իրավիճակը ներկա դրությամբ հանգիստ է. գյուղի հարևանությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից բացված կրակի հետևանքով տուժածներ հայկական կողմը չունի։ Այդ մասին ասել է Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը, հայտնում է «Փաստինֆոն»։ «Բավականին երկար ժամանակ կրակել են ադրբեջանցիները։ Հիմնականում դիրքերի ուղղությամբ էին կրակում։ Վերջին առաջխաղացումից հետո ադրբեջանցիների դիրքերն ուղիղ գծով գյուղից ընդամենը 1-1.5 կմ են հեռու»,- ասել է Ավետյանը։ Գեղամասարի նախկին համայնքապետի խոսքով՝ նախքան 44-օրյա պատերազմը, թե՛ Կուտականը, թե՛ Գեղարքունիքի մեծ թվով գյուղեր սահմանից բավականին հեռու և անվտանգ էին, իսկ հիմա ադրբեջանական դիրքերն այդ գյուղերի անմիջական հարևանությամբ են։ «Ադրբեջանցիները որտեղ որ առաջ են եկել, արագ տեմպերով դիրքավորվում են, ամրապնդվում, համալրվում։ Ամեն ձևով պատրաստվում են»,-նշել է Ավետյանը։ Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |