Փաշինյանը՝ Ադրբեջանին տված հարցի մասին․ Ցավոք, դրական արձագանք չկա26 սեպտեմբերի 2022 - 11:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-իր էջում, անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանին ունեցած իր ելույթին, նշել է, որ Ադրբեջանից դրական արձագանք չկա։ «ՄԱԿ-ում ունեցած իմ ելույթում ես պարզ հարց տվեցի՝ Ադրբեջանը ճանաչո՞ւմ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Եթե՝ այո, կարող ենք ձեռնամուխ լինել խաղաղա պայմանագրին։ Ցավոք, դրական արձագանք չկա։ Հարցն այն է, թե ինչո՞ւ»,-ասվում է գրառման մեջ։ Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանին ուենցած ելույթում ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերի 13-ի չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիայի հետևանքները։ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի, սահմանզատման և մյուս բոլոր թեմաներն օգտագործում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։ Այս կապակցությամբ Փաշինյանը պաշտոնական և հրապարակային հարց է ուղղել Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ է ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում է կամ պատրաստ է ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |