Կենտրոնում ավտոկայանատեղին ավելի թանկ կլինի, «կարմիր գծերի» գույնը կփոխվի![]() 29 սեպտեմբերի 2022 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Վճարովի ավտոկայանատեղերի «կարմիր գծերի» գույնը կփոխվի, կենտրոնում գտնվող կայանատեղիներն ավելի թանկ կլինեն։ Կառավարությունը հաստատել է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կայանատեղիներում վճարման դրույքաչափերը կսահմանվեն ըստ գոտիականության։ Նախագծով առաջարկվում է ավտոկայանատեղերն ըստ նշանակության տարբերակելու համար դրանք նշել տարբեր գույներով՝ հաշմանդամություն ունեցող վարորդների համար` մի գույնով, ծառայողական մեքենաների համար` այլ գույնով և այլն։ Առաջարկվում է կարմիր գույնը վերապահել միայն հաշմանդամություն ունեցողների համար։ Նախագծի ընդունման արդյունքում կհեշտացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի և ձևի վերաբերյալ փոփոխությունների իրականացման գործընթացը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |