ՌԴ-ից Վրաստան մուտք գործող քաղաքացիների թիվը կրճատվել է գրեթե 60%-ով30 սեպտեմբերի 2022 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ երկրի պետական սահմանը հատող ՌԴ քաղաքացիների քանակը «զգալի կրճատվել է»։ Ժամանողների հոսքը կրճատվել է գրեթե 60%-ով։ Ըստ գերատեսչության, սեպտեմբերի 30-ի դրությամբ վերջին օրվա ընթացքում Վրաստան է մուտք գործել 6109 ռուսաստանցի, մեկնել՝ ՌԴ 5186 քաղաքացի։ Սեպտեմբերի 28-ին Վրաստան է մուտք գործել 9642 ռուսաստանցի, մեկնել՝ 5448-ը, գրում է «Նովոստի-Գրուզիան»։ Ըստ ՆԳՆ վիճակագրության, ՌԴ-ում զորահավաքի հայտարարումից հետո Վրաստան է մուտք գործել ՌԴ առնվազն 68,887 քաղաքացի, մեկնել՝ 45,724-ը։ Նշվում է, որ ՆԳՆ վիճակագրության մեջ բացակայում են սեպտեմբերի 27-ի տվյալները։ Ավելի վաղ հայտարարվել է, որ 10 օրում մոտ 80,000 ՌԴ քաղաքացի է մուտք գործել Վրաստան։ ՌԴ-ում սեպտեմբերի 21-ին հայտարարված մասնակի զորահավաքից հետո ՌԴ-Վրաստան սահմանին Վերին Լարս անցակետում Վրաստան ուղևորվող մեքենաների բազմակիլոմետրանոց հերթեր են առաջացել։ Ամենամեծ հոսքը գրանցվել է սեպտեմբերի 23-26-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |