Ալիևը հայտարարել է «Հարավային գազային միջանցքն» ընդլայնելու մտադրության մասին 1 հոկտեմբերի 2022 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է «Հարավային գազային միջանցքն» ընդլայնելու մտադրության մասին, որը բաղկացած է TAP և TANAP գազատարներից։ Հոկտեմբերի 1-ին նոր հունական ինտերկոննեկտորով գազը «Հարավային գազային միջանցքով» սկսել է մատակարարվել Բուլղարիային, գրում է «Կոմերսանտը»։ Ալիևը Սոֆիայում հայտարարել է, որ արդեն սկսվել են խորհրդակցությունները գործընկերների հետ TANAP-ի թողունակությունը տարեկան 16 մլրդ խմ հասցնելու համար 32 մլրդ խմ-ի, իսկ TAP-ը՝ 10-ից մինչև 20 մլրդ խմ։ «Առանց դրա բարդ կլինի ապահովել գազի լրացուցիչ առաքումներ»,-ասել է Ալիևը։ «Հարավային գազային միջանցքը» բացվել է 2018-ի մայիսին և անցնում է Բաքվից մինչև Իտալիա՝ Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի տարածքով։ Գազը մատակարարվում է Շախ-Դենիզ հանքավայրից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |