Փաշինյանը՝ հայ գերիների գնդակահարության մասին․ Կօգտագործենք միջազգային բոլոր մեխանիզմները հետաքննության համար

Փաշինյանը՝ հայ գերիների գնդակահարության մասին․ Կօգտագործենք միջազգային բոլոր մեխանիզմները հետաքննության համար

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ գերիների գնդակահարության վերաբերյալ սոցցանցերում տարածված տեսանյութին, հայտարարել է, որ ՀՀ-ն կօգտագործի միջազգային բոլոր մեխանիզմները հետաքննություն ապահովելու համար։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Հայաստանը կօգտագործի միջազգային բոլոր մեխանիզմներն ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու ռազմական հանցագործության հետաքննություն ապահովելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Բռնության այսպիսի ակտերը պետք է պատշաճ պատասխան ստանան՝ ագրեսորի համար հետևանքներով»,- ասվում է գրառման մեջ:

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել ադրբեջանական ԶՈւ կողմից հայ գերիների գնդակահարության մասին։ ՄԻՊ համապատասխան վերլուծություններն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ գրեթե վստահ են, որ վայրագությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ և որ գերիներից 7-8 անձի նույնականացում է իրականացվում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---