44-օրյայի քննիչ հանձնաժողովի գործունեությունը երկարաձգվել է ևս 6 ամսով

44-օրյայի քննիչ հանձնաժողովի գործունեությունը երկարաձգվել է ևս 6 ամսով

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով: Ազգային ժողովոն ընդունել է առաջարկը։

Ավելի վաղ, ներկայացնելով առաջարկը, Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ պաշտպանության նախարարության կողմից ստացվել են մեծաքանակ փաստաթղթեր, որոնք ուսումնասիրման փուլում են։

Քոչարյանը նշել է, որ փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա հնարավոր կլինի կազմել հանձնաժողովի կողմից քննման ենթակա անձանց ցանկը և նրանց հրավիրելու ժամկետները:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022-ի փետրվարին։ Հանձնաժողովը ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---