Բրյուսովի ուսանողներն ու դասախոսները բողոքի ակցիա են արել․ Համալսարանն 90 տարվա պատմություն ունի![]() 12 հոկտեմբերի 2022 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի մոտ ուսանողներն ու դասախոսները բողոքի ակցիա են իրականացրել՝ բողոքելով այն նախագծի դեմ, որով նախատեսում են փակել համալսարանը՝ միացնելով այլ բուհերի։ Ավելի վաղ համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ կառավարությունը մտադիր է փակել համալսարանը։ «Երեկ պարզվեց, որ ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը»,-գրել էր նա։ «Հայտնի չէ, թե ինչ խնդիր են ուզում լուծել այս միավորումով, շատ հարցեր մնացել են անպատասխան»,- բողոքի ակցիայի ժամանակ ասել է համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, գրում է Panorama.am-ը։ Նրա խոսքով՝ իրենք սպասում էին նախագծին, որ տեսնեին, թե կոնկրետ որ համալսարանը որի հետ է միավորվում, ինչու, ինչ ժամկետներում և ինչ հիմնավորմամբ: «Երեկ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ այս հարցը քննարկվել է, որից հետո բավականին ստույգ աղբյուրներից տեղեկացել ենք, որ առաջնահերթ այդ խոշորացման պլանում Բրյուսովի անվան պետական համալսարանն է: Երեկ ենք դրա մասին իմացել, և երեկ ենք իմացել, որ արդեն պատրաստ է կառավարության որոշման նախագիծը, որով Ֆիզկուլտ ինստիտուտն ու Բրյուսովի անվան համալսարանը միավորվում են Մանկավարժական համալսարանի հետ: Համալսարանի աշխատակազմի, դասախոսական կազմի և ուսանողության կողմից անցկացվող բողոքի ալիքն այդ լուրի տարածումից հետո է առաջացել»,-նշել է Հարությունյանը։ Նա հայտնել է, որ այսօր համալսարանի աշխատակազմի անունից պաշտոնապես դիմելու են ԿԳՄՍ նախարարություն, անձամբ նախարարին, հոգաբարձուների խորհրդի նախագահին, որպեսզի կազմակերպվի քննարկում համալսարանում։ «Այս հարցը մեր համալսարանի ուսանողության և աշխատակազմի հետ չի քննարկվել, մենք պետք է բարձրաձայնենք մեր մտահոգությունների մասին, պետք է լսեն և ուսանողների, և դասախոսների կարծիքը։ Այս համալսարանը գրեթե 90 տարվա պատմություն ունի, իր ուրույն դիրքն ունի թե բարձրագույն կրթական համակարգում, թե ընդհանրապես Հայաստանում, այն մեծ հեղինակություն է վայելում և չենք ցանկանում, որ Բրյուսովի անվան պետական համալսարանը որևէ սցենարով միավորվի որևէ այլ համալսարանի հետ»,- ասել է ռեկտորը: Հարությունյանն ուսանողներին և դասախոսներին խնդրել է վերադառնալ բնականոն աշխատանքի և մինչև շաբաթվա վերջ խնդրել հանդիպում՝ հասկանալու համար իրենց անելիքները։ Սեպտեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ հարկավոր է բուհերի խոշորացման գնալ, որի արդյունքում կունենաք 8 պետական բուհ, որոնք էլ ժամանակի ընթացքում կտեղափոխվեն Աշտարակ, որտեղ կլինի ակադեմիական քաղաքը։ ՀՀ-ում գործում է 16 պետական բուհ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |