Քննարկվել են «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի» մասին համաձայնագրի ստորագրմանն առնչվող հարցեր

Քննարկվել են «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի» մասին համաձայնագրի ստորագրմանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հոկտեմբերի 13-14-ը կայացել է տրանսպորտի ոլորտի իրավասու մարմինների հայ-բուլղարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը։ Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի» ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմանն առնչվող հարցեր։

Քննարկվել են նաև երկու երկրի միջև իրականացվող բեռնափոխադրումների դյուրացման, բեռնափոխադրումների թույլտվությունների քանակի վերանայման, երկրների միջև ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու հարցեր։

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդգծել է երկու երկրների միջև շարունակական համագործակցության և ոլորտում առաջընթացների կարևորությունը։

Բուլղարական պատվիրակության ղեկավար Բոյկո Ռանովսկին նշել է, որ հանձնաժողովի աշխատանքներն արդեն իսկ արձանագրել են հաջողություններ՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև ձեռք բերված համաձայնությամբ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---