Միրզոյանը ցավակցել է Թուրքիայի ածխահանքում զոհերի կապակցությամբ․ Չավուշօղլուն արձագանքել է

Միրզոյանը ցավակցել է Թուրքիայի ածխահանքում զոհերի կապակցությամբ․ Չավուշօղլուն արձագանքել է

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել «Թուրքիայում ածուխի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Անկեղծ ցավակցություններս բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց մերձավորներին Բարթինի ածխահանքում խափանման պատճառով։ Շուտափույթ ապաքինում տուժածներին», - ասվում է գրառման մեջ։

Միրզոյանի գրառմանը նույնպես Twitter-ում արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Շնորհակալություն, նախարար, անկեղծ ցավակցության համար»,- գրել է նա։

Պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին Բարթինում գտնվող հանքահորում, որի հետևանքով 80-ից ավելի մարդ, հանքահորի աշխատակիցները, մնացել էին փլատակների տակ։ Մի մասին հաջողվել է հանել, ավելի քան 40 մարդ մահացել է։

Photo. AP
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---