ՊՆ-ն հրաձգության դասեր է կազմակերպում. Այս փուլում առաջնահերթությունը տրվելու է կանանց![]() 17 հոկտեմբերի 2022 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները: Նշվում է, որ հաշվի են առնվել քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները: Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։ Առաջին փուլի հերթագրումն իրականացվելու է Երևանի բնակիչների համար հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։ Այս փուլում մասնակցության առաջնահերթությունը տրվելու է իգական սեռի ներկայացուցիչներին: Հաջորդ փուլերով դասընթացներ կանցկացվեն նաև հանրապետության մարզերում։ Դասընթացներն անվճար են, մասնակիցների հարմարավետության համար անցկացվելու են հանգստյան օրերին (շաբաթ և կիրակի), մասնակիցներն ապահովվելու են սննդով։ Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 010-42-78-48 հեռախոսահամարով՝ երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 09։00-18։00, կամ գրանցվել առցանց։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |