Կովկասյան ազնվացեղ եղջերուների 1-ին խումբը բաց է թողնվել իր բնօրրան՝ Դիլիջանի անտառ![]() 17 հոկտեմբերի 2022 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին խումբը բաց է թողնվել իր բնօրրան՝ Դիլիջանի անտառ, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ նշելով, որ 3 առանձնյակ է բաց թողնվել անտառ։ 2013 թվականից առ այսօր Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը և շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում են «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը, որին աջակցում են Գերմանիայի KfW զարգացման բանկը, Բնության համաշխարհային հիմնադրամը։ Կովկասյան 14 առանձնյակը ՀՀ է բերվել 2018 թվականին Իրանից: «Դիլիջան» ազգային պարկում դրանք նախ ադապտացվել են նոր կլիմային: Մայրական խումբը միշտ պահվելու է պարկում: Նախատեսվում է տարեկան մոտ մեկ տասնյակ եղջերու բաց թողնել բնություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |