Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվել է

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվել է

PanARMENIAN.Net - Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց Աջափնյակ 1 նստավայրի դատավորի կողմից։

Իհարկե այլ բան չէինք էլ սպասում, քանզի վերջին ժամանակներում դատարանների և դատավորների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միանշանակ ուղղված են հլու-հնազանդ դատական համակարգ ձևավորելուն (ինչպես և խոստացել էին)։

Դժվար է պատկերացնել, որ ԲԴԽ-ի կողմից դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու համաձայնություն տալը, նրան ԱԱԾ-ի կողմից ձերբակալելը և կալանավորման միջնորդություն ներկայացնելը չէր ազդելու դատավորների, առավել ևս Աջափնյակ 1 նստավայրի դատավորների վրա, որպեսզի ԱԱԾ-ին և դատախազությանը հակառակ որոշում կայացնելուց առաջ ևս 10 անգամ մտածեն ու ապահովագրվելու, շառից ու փորձանքից հեռու մնալու համար չմերժեն նրանց միջնորդությունները։

Կալանքն ինչպես կար, այնպես էլ մնում է միակ խափանման միջոցը, իսկ չկալանավորելու ցանկությունը կախված է միայն մեղադրանքի կողմից (եթե իհարկե ցանկալի ցուցմունք կտաս)»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին ձերբակալելու համար։ Նրան մեղադրքն է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրան աջակցելու համար: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, նրանք մեղադրվում են «օրենքով գողի» գործով կաշառք վերցնելու մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---