Հարվարդում տեղի կունենա «Բարձրանալով Արարատ լեռը` նախկինում եւ այժմ» թեմայով դասախոսությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին Հայկական ընկերակցությունը Հարվարդի համալսարանում դասախոսություն է կազմակերպում «Բարձրանալով Արարատ լեռը` նախկինում եւ այժմ» թեմայով դասախոսությունը: Դասախոսությունը կկարդա Ֆիլիպ Քեթչյանը:

2003 թվականին Ֆիլիպ Քեթչյանը եւ նրա կինը` Էլզա Ռոնինգսթամ-Քեթչյանը ստիպված էին հաղթահարել ֆիզիկական եւ քաղաքական խոչընդոտներ` նվաճելու համար առասպելական լեռան գագաթը: Արարատ լեռը կարեւոր տեղ է զբաղեցնում աշխարհի պատմության, կրոնի եւ առասպելների մեջ: Միեւնույն ժամանակ, Արարատը ողջ աշխարհի հայության ազգային ինքնության կարեւորագույն խորհրդանիշն է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---