Իրանի ԱԳ նախարարը հոկտեմբերի 20-ին կժամանի Հայաստան

Իրանի ԱԳ նախարարը հոկտեմբերի 20-ին կժամանի Հայաստան

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նույն օրն ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը: Տեղի կունենա առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում, ինչին կհաջորդի Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը:

Այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը: ‌

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---