ՀՀ-ում էր Վրաստանի ՊՆ պատվիիրակությունը․ Քննարկել են զինծառայողների սոցապահովությունը![]() 21 հոկտեմբերի 2022 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-20-ը Հայաստան էր այցելել Վրաստանի ՊՆ սոցիալական հարցերի և հոգեբանական աջակցության վարչության պատվիրակությունը։ Այցը տեղի է ունեցել զինծառայողների սոցապահովության ոլորտում գործակցության շրջանակում: Պատվիրակությանն ընդունել է ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը։ Գործընկերներին է ներկայացվել ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների և նրանց ընտանիքների համար սահմանված արտոնությունների ու երաշխիքների համակարգը, այդ ուղղությամբ պետության կողմից իրականցվող ծրագրերը, քննարկվել են զինծառայողների սոցիալական պաշտպանությանն առնչվող այլ հարցեր։ Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով հետագա գործակցության վերաբերյալ: Վրաստանի ՊՆ սոցիալական հարցերի և հոգեբանական աջակցության վարչության պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |