Հայկական Krisp-ն ընդգրկվել է G2-ի վարկանիշում որպես ձայնի ճանաչման լավագույն ծրագրակազմ

Հայկական Krisp-ն ընդգրկվել է G2-ի վարկանիշում որպես ձայնի ճանաչման լավագույն ծրագրակազմ

PanARMENIAN.Net - Արհեստական բանականությամբ իրական ժամանակում ձայնը կողմնակի աղմուկից մաքրող հայկական Krisp ընկերությունն ընդգրկվել է G2-ի վարկանիշում՝ որպես ձայնի ճանաչման լավագույն ծրագրային ապահովումներից մեկն աշխարհում, գրում է Արմենպրեսը։

G2-ը ծրագրային ապահովման ամենամեծ հարթակներից է։ Տարեկան ավելի քան 60 միլիոն մարդ օգտագործում են G2-ը, որպեսզի կայացնեն ծրագրային ապահովման ավելի խելացի որոշում՝ հիմնված մասնագիտական արձագանքների վրա:

Krisp-ը մշակում է աուդիո և վիդեո լուծումներ՝ հստակ և անկաշկանդ հաղորդակցվելու հնարավորություն ապահովելու նպատակով: Արհեստական բանականությամբ աշխատող աղմուկի, ձայնի և արձագանքի չեղարկման Krisp-ի տեխնոլոգիան աջակցում է ավելի քան 150 միլիոն օգտատիրոջ ամբողջ աշխարհում և հազարավոր փոքր ձեռնարկությունների, կազմակերպությունների, կոնտակտային կենտրոնների։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---