Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ամենախոշոր նվիրատուն Ակբա բանկն է

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ամենախոշոր նվիրատուն Ակբա բանկն է

PanARMENIAN.Net - Ակբա բանկը 2021-ին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ամենախոշոր նվիրատու ընկերությունն է. բանկը հիմնադրամին տրամադրել է ավելի քան 190 միլիոն դրամ:

Կատարած նվիրատվությունների համար Ակբա բանկը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից մրցանակ է ստացել «Արցախ Ադամանդ» անվանակարգում:

Բանկը 2020-ին մեկնարկել և 2021-ի ամբողջ ընթացքում շարունակել է իր կողմից թողարկված քարտերի միջոցով կատարված յուրաքանչյուր գործառնության 0.3%-ն իր հասույթից ուղղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ ընդհանուր առմամբ տրամադրելով ավելի քան 136 միլիոն դրամ:

Բանկը ևս 50 միլիոն դրամ միանվագ աջակցություն է տրամադրել հիմնադրամին՝ նպաստելով վերջինիս ընթացիկ խնդիրների շուտափույթ լուծմանը:

«Մեկը երկու դարձնենք» նախաձեռնության շրջանակում էլ Ակբան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին տրամադրել է ավելի քան 4 միլիոն դրամ:

Ակբա ֆինանսական խմբի մյուս անդամները՝ Ակբա Լիզինգն ու Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են տրամադրել համապատասխանաբար 10 և 20 միլիոն դրամ:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ակբա ֆինանսական խմբի աջակցության ընդհանուր չափը 2021-ի վերջի դրությամբ կազմել է ավելի քան 220 միլիոն դրամ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---