Արարատյան դաշտում գիշերը մինչև -2 աստիճան է սպասվում

Արարատյան դաշտում գիշերը մինչև -2 աստիճան է սպասվում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի լույս 2-ի և լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-ի ցերեկը, 4-6-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Քամին՝ հյուսիս-արևմտյան 5-8 մ/վ: Նոյեմբերի 1-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում նոյեմբերի լույս 2-ի և լույս 3-ի գիշերը կանխատեսվում է +3, +4 աստիճան։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---