Դմիտրի Մեդվեդեւն ու Իլհամ Ալիեւը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

PanARMENIAN.Net - Դմիտրի Մեդվեդեւի ու Իլհամ Ալիեւի միջեւ ապրիլի 16-17 Մոսկվայում կայանալիք բանակցությունները կդառնան ռուս-ադրբեջանական հագեցած քաղաքական երկխոսության շարունակությունը: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո ծառայությունը:



«Բարձրագույն մակարդակով բանակցություններում ավանդաբար կարեւոր է տեղ է զբաղեցնում արդիական միջազգային հարցերի, տարածաշրջանային խնդիրների քննարկումը: Կենտրոնական թեմաներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների` 2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը ստորագրվեց մի հռչակագիր, որում կողմերը հաստատեցին իրենց հավատարմությունը հակամարտության քաղաքական կարգավորմանը: Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը, շարունակում է աջակցել կողմերի փոխզիջողական պայմանավորվածության տարբերակների որոնումներին:



Բանակցությունների ընթացքում նախագահները կշոշափեն նաեւ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մշակման, Կասպիայում բազմակողմանի համագործակցության զարգացման մոտեցումների համաձայնեցման հարցեր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---