Հայ-թուրքական սահմանի բացումից Վրաստանն ավելի շատ կորցնում, քան շահում է

PanARMENIAN.Net - Այսօր Վրաստանին շատ է անհանգստացնում հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը: Սահմանի բացումը զգալիորեն կազդեցի Վրաստանի տնտեսության վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Վրաստանի հարցերով փորձագետ Թամարա Վարդանյանը:



«Վրաստանի ԱԳՆ նախարար Գրիգոլ Վաշաձեի հայտարարությունն այն մասին, որ հայ-թուրքական սահմանը դժվար թե բացվի, վկայում է վրացական իշխանությունների անհանգստության մասին: Հայ-թուրքական սահմանի բացումից Վրաստանն ավելի շատ կորցնում, քան շահում է»,- նշել է Վարդանյանը:



Վրաստանի ԱԳՆ նախարար Գրիգոլ Վաշաձեն Վաշինգտոնում հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի բացում չի սպասվում: Նրա խոսքերով, Վրաստանի եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ մի կապ գոյություն չունի: «Չնայած դրան, Թուրքիան մտադիր է բոլորին հաշտեցնել: Սակայն այդ ձեւաչափում խաղաղությունն անհնար է: Նման հարցերը պահանջում են լուրջ պատրաստություն, երկար եւ բարդ աշխատանք»,- նշել է Վաշաձեն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---