Եպիսկոպոս Բագրատ Գալստանյանը կմասնակցի նոյեմբերի 5-ի հանրահավաքին![]() 4 նոյեմբերի 2022 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ի երևանյան հանրահավաքի կազմակերպիչների դիմումին ընդառաջ, Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, հանրահավաքին կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ինչպես և ինքն այդ մասին ծանուցել է։ Այդ մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։ «Ինչ վերաբերում է Նորին Սրբության մասնակցության վերաբերյալ շրջանառվող լուրերին, ապա նման նախատեսում չկա», - ասել է տեր Եսայի Արթենյանը՝ անդրադառնալով մամուլի որոշ հրապարակումներին, որ Գարեգին Բ-ն, հնարավոր է, մասնակցի ընդդիմության հրավիրած հանրահավաքին: Դիմադրության շարժումը, ի պաշտպանություն Արցախում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած հանրահավաքի ու ԱԺ ընդունած հայտարարության, նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է հրավիրում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |