Փոխնախարար․ Ծնելիության անկման պատճառը պատերազմն է

Փոխնախարար․ Ծնելիության անկման պատճառը պատերազմն է

PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն Աժ-ում 2023 թ. բյուջեի քննարկման ժամանակ, ներկայացնելով 2021-ի ցուցանիշները, ասել է, որ պատերազմի պատճառով 2021-ին 2020-ի համեմատ ընդամենը 0․4% ծնելիության աճ է գրանցվել։

«2021 թ.-ի առաջին կիսամյակում, մասնավորապես՝ մինչև մայիս ամիսը, այսինքը՝ մինչև պատերազմը, հղիացածների մասով նախորդ տարվա հետ համեմատած ծնելիության բավականին մեծ աճ ունենք՝ մինչև 8-9 %, բայց պատերազմի ընթացքում և դրանից հետո անկումն էական է եղել՝ 2021թ. և 2020-ի միջև ընդամենը 0.4% ծնելիության աճ ենք արձանագրել»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նրա հիմնավորմամբ՝ պատերազմների ընթացքում և դրանից անմիջապես հետո ծնելիության անկում է նկատվում, բայց որոշակի ժամանակ անց այդ աճը շատ ավելի կտրուկ է լինելու:

Փոխնախարարը հայտնել է, որ հետաքրքիր փաստ է արձանագրվել՝ փոխվել է ծնելիության կառուցվածքը, և ենթադրել է, որ այն նախարարության իրականացրած ծնելիության խթանման ծրագրերի արդյունք է:

«Երրորդ և հաջորդ երեխաների թիվը ընդհանուր ծնվածների թվում աճել է, բայց առաջինինը և երկրորդինը սկսում է նվազել, այս փաստը պետք է օգտագործել ծնելիության խթանման ռազմավարության մեջ»,-ասել է փոխնախարարը:

Հանձնաժողովների համատեղ նիստը համանախագահող ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը հայտնեց, որ բյուջեի նախագծում հղիության և ծննդաբերության օրերի ելքային հաշվարկներում նախորդ տարիներին ամրագրված է եղել 1․4 մլն օր, 1.5 մլն., 1.7 և 1․8 մլն օր, իսկ 2023-ի համար կանխատեսվում միանգամից 4.7 մլն. օր:

Դավիթ Խաչատրյանը խոստացել է ճշտել ելքային ցուցանիշի նման կտրուկ փոփոխության պատճառը՝ չբացառելով, որ այն կարող է տեխնիկական վրիպակ լինել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---