Ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

Ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիսավոր կերպով ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել հայտնի գիտնական, տնտեսագետ, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Աբել Աղանբեգյանին։ Այդ մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Հարությունյանը, շնորհավորելով անվանի գիտնականին, ընդգծել է, որ Հայաստանը հպարտանում է իր ժողովրդի ականավոր զավակներով և բարձր է գնահատում նրանց վաստակը տարբեր ոլորտներում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---