Եպիսկոպոս Գալստանյանը՝ հանրահավաքին․ Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում

Եպիսկոպոս Գալստանյանը՝ հանրահավաքին․ Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում

PanARMENIAN.Net - Եպիսկոպոս Բագրատ Գալստանյանը «Դիմադրություն» շարժման ի աջակցություն Արցախի հրավիրած հանրահավաքի ժամանակ ասել է, որ Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում։

Գալստանյանն առաջինն է բեմ բարձրացել և հանրահավքի մեկնարկը տվել աղոթքով։

«Ես հավատում եմ մեր հայկական, համազգային օրակարգին։ Թելադրող, բայց ոչ թելադրվող, պարտադրող և ոչ պարտադրվող։ Ես հավատում եմ, որ հայոց եռագույնը պետք է վերստին ծածանվի Քարվաճառի լեռնալանջերին, Արաքսի հովիտներում, Շուշիի և Հադրութի բարձունքներում»,– հայտարարել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Նա վստահություն է հայտնել, որ իրական ու հզոր Հայաստանը հաղթելու է կեղծ և ֆեյսբուքյան Հայաստանին, իսկ եռագույնը, ըստ սրբազանի, հաղթելու է սև ու սպիտակին։

Սրբազանը հիշել է, որ 2020–ի այս օրերին Շուշիում էր։

«Ինձ ասում էին` դա վերջին աղոթքն էր, ես ասում եմ` ո՛չ, դա առաջին աղոթքն էր ապագա հաղթանակների համար»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 5-ի երևանյան հանրահավաքի կազմակերպիչների դիմումին ընդառաջ, Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, հանրահավաքին կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Այդ մասին հայտնել էր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---