Դատախազությունը պահանջում է զրկել Սուքիասյաններին «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից․ Քրգործ կա

Դատախազությունը պահանջում է զրկել Սուքիասյաններին «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից․ Քրգործ կա

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։ Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող ընկերության՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից, գրում է «Հետքը»։

Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։

Վարչական դատավարությունից բացի, Գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության շրջանակում նույն շենքի սեփականաշնորհման փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել (քրեական գործ է հարուցվել

Տեղի ունեցող իրավական գործընթացի համար հիմք է հանդիսացել «Հետքի» նախորդ տարի հրապարակած հետաքննությունը ($ 5655․ սեփականաշնորհում՝ «ջրի գնով»), որտեղ մանրամասներ են ներկայացվել «Սիլ պլազայի» սեփականաշնորհման պատմությունից, որը տեղի էր ունեցել 25 տարի առաջ ($5655․ սեփականաշնորհում՝ «ջրի գնով»):

«Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հատնել են, որ «$5655․ սեփականաշնորհում՝ «ջրի գնով» վերտառությամբ հրապարակման առնչությամբ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում հոկտեմբերի 28-ին հայց է հարուցվել վարչական դատարան։ Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է՝ «Երքաղխորհրդի գործկոմի և «Աստղիկ-1» կոոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փողոց 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչել և որպես հետևանք իրավունքի պետական գրանցումները անվավեր ճանաչել»։

Դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն, վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, ստանալով Դատախազության հայցադիմումը, որոշել է այն վարույթ ընդունել, բավարարել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը և նախնկան դատական նիստ հրավիրել։

Այդպիսով արգելանք է դրվել սեփականության իրավունքով «Գռզո պլազա» ՍՊԸ-ին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի շենքի վրա, որ այն հնարավոր չլինի օտարել մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Կադաստրի կոմիտեն պատասխանողն է, իսկ «Գռզո պլազա» ՍՊԸ-ն ներգրավվել է որպես 3-րդ անձ։ Այս գործով առաջին դատական նիստը տեղի կունենա 2023-ի փետրվարի 16-ին։

Խաչատուր Սուքիասյանն, արձագանքելով Գլխավոր դատախազության պահանջին։ ասել է, որ «ՍԻԼ»-ի շենքի տեղում սկզբնապես 4 մետրանոց մի պատ էր, տասնյակ միլիոններ են ներդրվել, գրում է «Հայկական ժամանակը»։

«Եթե պետությանը վնաս է հասցվել, օրենքի կետ է խախտվել, ապա պետական մարմինները մինչև վերջ պետք է հասկանան՝ ինչ է կատարվել, և օրենքը պետք է պաշտպանվի: Ո՞վ է ասել՝ «ջրի գնով» է ձռք բերվել, գույքը այսպես է ձեռք բերվել․ մեզ երկար ժամանակ համոզել են, որ դա քաղաքի կենտրոնում է, դուք ունեք գումարներ, խնդրում ենք ձեզ վերցրեք: Մենք ասել ենք, որ չենք ուզում, որովհետև չենք տեսել դրա նպատակահարմարությունը։ Ինձ իմ հայրիկն է համոզել երկար բանակցություններից հետո»,- պարզաբանեց նա:

Սուքիասյանը նշեց, որ դժվար է այն շենք անվանելը, քանի որ ի սկզբանե գնել է 4 մետրանոց պատ։

Անդրադառնալով այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանի հետ այս թեմայով քննարկում ունեցել է, Սուքիասյանը բացառեց. «Դա նշանակում է, որ մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյանը չեմ, և Նիկոլ Փաշինյանն էլ Նիկոլ Փաշինյանը չէ։ Ես ինձ թույլ չեմ տալիս»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---