Դումանյան. ՌԴ-ն մտադիր է ՀՀ-ում 11-ամյա դպրոց բացել

Դումանյան. ՌԴ-ն մտադիր է ՀՀ-ում 11-ամյա դպրոց բացել

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պլանավորում է «Գազպրոմի» հիմքի վրա 11-ամյա դպրոց բացել Հայաստանում։ 2023թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ այդ մասին ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«Կա երկու տեսակի ռուսական սեկտոր` ռուսաստանյան դպրոց, որը գործում է ՀՀ–ում, օրինակ` Քանաքեռի 11-ամյա ռուսական դպրոցը, և կան ռուսական դասարաններ` ՀՀ 12-ամյա դպրոցներում։ Այստեղ ավարտելուց հետո հայկական նմուշի ավարտական փաստաթուղթ են ստանում, և այնտեղ կարող են սովորել կա՛մ այլ քաղաքացիություն ունեցողները, կա՛մ էլ մեր քաղաքացիները, որոնք 5 տարի ապրել են Հայաստանից դուրս։ Այսօրվա դրությամբ 3500 թափուր տեղ ունենք այդ դպրոցներում»,– նշել է նախարարը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` Ռուսաստանից եկած ընտանիքների երեխաների կրթության հարցերը պետք է կազմակերպել։ Դումանյանը նշել է` ուզում են ինտեգրել ՀՀ եկած ռուսներին, իսկ կրթական ծառայությունը կարևոր պայման է։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելել, որ փետրվարից հետո ռուսական դասարաններ ընդունվողների թիվը 1000-ից չի անցնում։ Նրա խոսքով` ՀՀ 45 դպրոցներում կան ռուսերենով դասավանդվող դասարաններ։ Սակայն հարցն այն է, որ ուսուցչական կադրերի կարիք կա` ռուսերեն դասավանդող ուսուցիչների տարիքը շատ բարձր է, նրանց փոխարինողներ չկան։ Անդրեասյանը հայտնեց` պատճառն այն է, որ որևէ բուհում չկա նման բաժին, և հիմա քննարկվում է, որպեսզի մանկավարժական համալսարանում լրացուցիչ դասընթացներ կամ մոդուլներ լինեն, որպեսզի ուսանողները հետագայում ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն դասավանդելու հնարավորություն ունենան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---